Արցախում կմեկնարկի մեղվաբուծության առցանց դասընթաց
Առաջիկայում կմեկնարկի մեղվաբուծության վերաբերյալ առցանց անվճար դասընթաց «Haterk Food» սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնությամբ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը: «Պրոֆեսիոնալ դասընթացը կկազակերպվի Zoom հավելվածի միջոցով, որին կարող են մասնակցել Արցախից, Հայաստանից և Սփյուռքից: Բոլոր դիմորդները կստանան անվճար խորհրդատվություն «Հաթերք Ֆուդ»֊ի գլխավոր մեղվաբույծ Վլադիմիր Հովսեփյանի կողմից»,- նշել է Գ. Հայրապետյանը, և հավելել, որ դասերին կհաջորդի տոհմային մեղվամայրերի տրամադրման գործընթացը: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հայտադիմումը՝ այստեղ: