երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում կկազմակերպվի բաց հանդիպում ապագա հայ նորարարների և բիզնես առաջնորդների համար

Արցախում կկազմակերպվի բաց հանդիպում ապագա հայ նորարարների և բիզնես առաջնորդների համար

Առաջնորդության Դպրոցը հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-21:00-ն, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն համալիրում կազմակերպում է բաց հանդիպում Հայաստանի Կենտրոնական բանկի նսխագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ՝ ծանոթանալու Արցախի զարգացման հեռանկարների վերաբերյալ նրա մտքերին ու վերլուծություններին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Առաջնորդության դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանը:

«Հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի սոցիալտնտեսական զարգացման հեռանկարների և նոր ձևավորվող հնարավորությունների վերաբերյալ տարբերվող տեսանկյուններին, հաղորդակցվելու դրամավարկային քաղաքականությունից մինչև տնտեսական զարգացում և միջազգային համակարգերում մասնակցության համակարգման փորձառությամբ գործչի վերլուծություններին՝ ստրատեգիական մոտեցումների կարևորության վերաբերյալ, հնարավորություններ ու մարտահրավերներ հայտնաբերելու անձնական զարգացման համար, ինչպես նաև նոր գործարար կապեր ու բարեկամություններ կառուցելու», - մեզ հետ զրույցում նշեց Սամվել Մովսիսյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մասնակցությունն անվճար է և մասնակցել ցանկացողները պետք է մինչև հուլիսի 18-ը՝ ժամը 15:00-ն , լրացնեն հետևյալ օնլայն դիմումը՝ այստեղ:

  • Կիսվել: