ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում կայացավ Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» կոչում շնորհելու արարողությունը

Արցախում կայացավ Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» կոչում շնորհելու արարողությունը

Արցախում հանդիսավոր պայմաններում կայացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:

Իր ելույթում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ դեռեւս ԱՀ նախագահական ընտրությունների օրն այցելել է Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ խոստացել ընտրվելու դեպքում անել առավելագույնը՝ վերջինիս կիսատ թողած գործը շարունակելու եւ վեհ գաղափարները կյանքի կոչելու նպատակով:

Հարությունյանն ասաց. ՛՛Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների հիշատակի առջեւ: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով պետության կառուցման եւ պաշտպանության առաջնագծում՝ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը՛՛:

Հարգելի բարեկամներ, օգոստոսի 27-ին ես ստորագրել եմ հրամանգիր՝ Արթուր Մկրտչյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու, պահեստազորի ենթասպա Վահրամ Թամրազյաին եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

Կարծում եմ, այս պարգեւատրումը խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է հայրենիք, այսինքն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք անխախտ կապը: մենք հաղթել ենք այդ միասնականության շնորհիվ:

Եվ պատահական չէ, որ այս հրամանագրերը ես ստորագրել եմ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, որովհետեւ հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են եւ արժանի գնահատանքի:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդի հերոս զավակներին, նրանք միշտ մեզ հետ են եւ առաջնորդում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում:

Նրանց կատարծ գործը հայրենասիրության վառ օրինակ է եւ լավագույն դաս հետագա սերունդների համար:

Մեր խոնարհումն ենք բերում նաեւ մեր հերոսների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ: Վստայ եղեք, պետությունը միշտ ձեզ հետ է եւ ձեր կողքին:

Մեր խոնարհումը նաեւ նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց անգնահատելի ներդրումն ունենալ Արցախի զարգացման եւ զորացման գործում: Շնորհակալություն ձեզ:

Եվ քանի որ պարգեւատրման այս արարողությունը տեղի է ունենում Արցախի կարեւորագույն տոնի՝ Արցախի Հանրապետության տոնի նախաշեմին, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին:

Նշենք, որ արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

 

  • Կիսվել: