երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում հայտնաբերվել է թմրամիջոցներ, հոգեմետ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու 24 դեպք

Արցախում հայտնաբերվել է թմրամիջոցներ, հոգեմետ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու 24 դեպք

2023 թվականի հունիսի 15-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ուժերով, հանրապետությունում անց է կացվել «Կանեփ-Կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը:

ԱՀ ՆԳՆ հաղորդմամբ՝ միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ:

Ասկերանի, Մարտունու , Մարտակերտի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից հայտնաբերվել է մշակված և խնամված «Կանեփ» տեսակի 205 բույս և 82 կգ «Մարիխուաննա» տեսակի բույս:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ կամովին հանձնվել է որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք:

«Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1854 հատ կանեփ տեսակի չմշակված (վայրի) բույս, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր:

  • Կիսվել: