հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքեր

Արցախում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքեր

Արցախում օգոստոսի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 66 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 985 դեպք։ Արցախում 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 002-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

  • Կիսվել: