հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Արցախում գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը

Արցախում գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: 

Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը: Այս մասին հայտնում է Արցախգազը։

Նշենք, որ Ադրբեջանը նախօրեին կրկին մի քանի ժամով փակել է Արցախի գազամատակարարումը, մինչ այդ նման սադրանքներ իրականացվել են մեկից ավելի անգամ։

Ադրբեջանը նաև պայթեցրել է Հայաստանից Արցախ էլեկտրահաղորդման միակ գիծը, ինչի արդյունքում հանրապետությունում էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով ։

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է շուրջ 40 օր, Հանրապետությունում առաջացել է պարենային և դեղորայքային ճգնաժամ, չեն գործում բժշկական և ուսումնական հաստատությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: