չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արցախում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը

Արցախում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում, որ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր:

Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:

Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները:

  • Կիսվել: