Արցախում էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագրին միացել է 2 քաղաքացի․ ԱՀ անվտանգության ճակատ
Արցախում էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագրին միացել է 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
«Միասնությամբ, միայն ձեռք ձեռքի տալով կարող ենք մեղմել ու մեր պայքարի ոգին դրսևորել ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար։
Ուրախ ենք հայտնելու, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման առողջապահական նպատակներով քաղաքացիներին էլետրամոբիլով անվճար տեղափոխման ծրագիրը արձագանք է ստացել և նախաձեռնությանը միանալուն իրենց պատրաստակամությունն է հայտնել թվով երկրորդ քաղաքացին։
Շարժումն իր շնորհակալությունն է հայտնում ծրագրին աջակցողներին և ակնկալում, որ օրինակները վարակիչ կլինեն»։