երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներին օգնել են փրկարարները

Արցախում բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներին օգնել են փրկարարները

Հրդեհավտանգ շրջանում Արցախի հանրապետությունում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

-Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։

Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները` տեխնիկայի սպասարկում, անձնակազմի պատրաստվածության ստուգում և բարձրացում։ Շրջանի բոլոր դաշտային հենակետերում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։

Բաժնիը համագործակցում է շրջվարչակազմի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի հետ: Նախապատրաստական և իրականացված հակահրդեհային աշխատանքերի շնորհիվ մինչ այսօր հնարավոր է դարձել հրդեհավտանգ շրջանում խուսափել մեծ ծավալով հրդեհներից: Հրդեհավտանգ ժամանակահատվածում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի բերք:

Բնակչության կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանվելու պատճառով հաճախ է կանչ արձանագրվում չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Բոլոր դեպքերում էլ արագ կազմակերպվել են հրդեհաշիջման աշխատանքներ և բռնկված հրդեհները մեծ կորուստներ չեն պատճառել:

  • Կիսվել: