կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Արցախում առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախում առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 79-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 27-ի դրությամբ:

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

  • 4 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

  • Արդեն 305 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 740 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 127 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

  • 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 31 200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

  • Կիսվել: