երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ

Արցախում ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ

 Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին: Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին:

«Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետևի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է և խոստացել փոխհատուցում»,-ասաց Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: