ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում 14-ամյա երեխան ծառից վայր է ընկել ու մահացել

Արցախում 14-ամյա երեխան ծառից վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.):

Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն  երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: