շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորողներ ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորողներ ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում

Արցախի Հանրապետությունից ավելի քան 17 հազար սովորողներ արդեն ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ 

Նա նշել է, որ ամեն ինչ արել են, որպեսզի նրանց ինտեգրումը սահուն ընթանա:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 200 ուսուցիչ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել է ՀՀ մարզեր՝ ստանալով նաև որոշակի արտոնություններ ու հավելավճար: Եվս 200 ուսուցիչ ընդգրկված է Երևանի հանրակրթական դպրոցներում կամ էլ մարզերի դպրոցներում, բայց ոչ պետական ծրագրի շրջանակում։ 

  • Կիսվել: