ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախից բռնի տեղաահանված գործարարները ծանոթացել են ՀՀ տնտեսության ոլորտում գործող ծրագրերին

Արցախից բռնի տեղաահանված գործարարները ծանոթացել են ՀՀ տնտեսության ոլորտում գործող ծրագրերին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և այդ ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները, հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպմանը ներկա էին նաև «Մանթաշյանց» գործարարների միության Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անդամները։

Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել ԼՂ-ում գրանցված ընկերությունների վերագրանցման, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու համար նոր լիցենզիաների տրամադրման, նոր հողակտորների ձեռքբերման, գյուղոլորտի տարբեր ծրագրերից օգտվելու կարգի, բանկային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է բարձրացված հարցերին և հավելել, որ այլ գերատեսչությունների հետ քննարկելուց հետո էկոնոմիկայի նախարարությունը կարձագանքի նաև այս փուլում անպատասխան մնացած հարցերին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: