չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի զարգացմանը նպաստող ծրագրերի մրցույթ է հայտարարվել

Արցախի զարգացմանը նպաստող ծրագրերի մրցույթ է հայտարարվել

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA - Business Angel Network of Armenia) հայտարարում է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը՝ 3000 դոլլար ընդհանուր մրցանակային ֆոնդով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի փոխնախագահ Սոնա Վեզիրյանը:
 
«Մեր նպատակն է աջակցել այն մարդկանց, ովքեր ունեն գաղափար, կամ արդեն որևէ լուծում և աջակցություն են փնտրում, որը կարող է նպաստել Արցախի զարգացմանը ։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն»,- նշել է Ս. Վեզիրյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք և այն թիմերը, որտեղ ընդգրկված է նվազագույնը երկու հոգի։
 
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
 
Լրացման վերջնաժամկետը 2021 թ. հունիսի 23-ն է: Մրցույթը տեղի կունենա հուլիսի 3-5-ը:

  • Կիսվել: