երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի թեմը նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորություն է տալիս Արցախի երիտասարդներին

Արցախի թեմը նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորություն է տալիս Արցախի երիտասարդներին

Արցախի թեմը նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորություն է տալիս Արցախի երիտասարդներին:

Հաղորդագրության մեջ, մասմավորապես, ասվում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Արցախի երիտասարդներին` երկարաժամկետ լուծումներ առաջարկելով նրանց առջև ծառացած խնդիրներին:

Այս առումով կարևորվում է Արցախի երիտասարդների համար նոր մասնագիտությունների ձեռքբերման և ըստ այդմ աշխատանք գտնելու հնարավորության ստեղծումը:

Եթե ցանկանում եք կարճաժամկետ տևողությամբ դասընթացի շնորհիվ ձեռք բերել ձեր իսկ նախընտրած մասնագիտությունը, կարող եք դիմել Արցախի թեմի երիտասարդական միություն: Հեռ.` +𝟑𝟕𝟒𝟗𝟕𝟕𝟓𝟏𝟐𝟕𝟔

Դիմումներն ընդունվում են մինչև հունվարի 31-ը ներառյալ»։

  • Կիսվել: