երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի տարածքում գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սարումյան

Արցախի տարածքում գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սարումյան

Շուշիում ընթացել են համառ մարտեր, մեր զորքտ համառ պաշտպանում է հինավուրց բերդաքաղաք Շուշին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:

Նա նշեց. ՛՛Հակառակորդը մարտական գործխողություններ ծավալել է նաև ռազմաչակատի մյուս դիրքերում:

Օրվա ընթացքում ոչնչացվել է մեկ տանկ, չորս միավոր ավտոտեխնիկա, հարավարևմտյան ուղղությամբ որպես ռազմավար է վերցվել հակառակորդի մեկ տանկ,հրետանային միջոցներ:

Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են:

Մարտական գործողությունները երբեմն նաև գաղտնիություն են պահանջում:

Մեր նահանջը պայմանավորված է եղել այն նկատառումով, որ ավելի նպատակահարմար դիրք գրավելու , ավելի արդյունավետ խոցելու համար:

Արցախի տարածքում գործողությունները հակառակորդին չեն ներվելու:

Մեր զորքը կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը:

Օպերատիվ մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների ներքո է, վստահեցնում եմ՝ հաղթանակը մերն է լինելու՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի երեկվա խոսքերն առ այն, որ մարտերը Շուշիի համար այսօր, ամենայն հավանականությամբ, կավարտվեն, Աարումյանն ասաց. ՛՛Մարտական գործողությունների ելքը կանխորոշելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից մարտը դինամիկ գործընթաց է, ենթադրում է իրավիճակի փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա՛՛:

Սարումյանն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրել է խորհրդանշական խնդիր և պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի հետ։

՛՛Վստահեցնում եմ՝ այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով որևէ դրոշ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշը բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնելն է, պատրաստ ենք այդպես արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին՛՛,- նշեց նա:

  • Կիսվել: