հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։ Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է ԿԽՄԿ պաշտոնական կայքից։ 

Ըստ աղբյուրի` ավելի քան 200 մարդ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ այնտեղի բուժհաստատություններում բուժումը շարունակելու նպատակով, իսկ բուժվածները վերադառնում են։ Դեղամիջոցներ եվ մանկական կաթնախառնուրդներ են տեղափոխվել առողջապահության ոլորտի համար։ Հունվարից ցայսօր, ԿԽՄԿ-ն  սննդի և հիգիենայի շուրջ 3500  ծանրոց է բաժանել վերականգնողական կենտրոնին` անապահով տարեցների խնամքով զբաղվող հաստատությանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ դպրոցին, հիվանդանոցներին և հղիներին։

  • Կիսվել: