հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ՊԵԿ նախագահը Ռուստամ Բադասյանին է ներկայացրել պատերազմի հետևանքով տնտեսվարողների առջև ծառացած խնդիրները

Արցախի ՊԵԿ նախագահը Ռուստամ Բադասյանին է ներկայացրել պատերազմի հետևանքով տնտեսվարողների առջև ծառացած խնդիրները

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր, կարևորվել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը:

ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։

  • Կիսվել: