Արցախի պատգամավորները եւ աշխատակազմը 1 մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել սիրիահայերին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:
Կոչ է արվել Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին: