շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ոստիկանությունը շարունակում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ամենօրյա պայքարը

Արցախի ոստիկանությունը շարունակում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ամենօրյա պայքարը

Մարտի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով նույն օրը ժամը 11:50-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցից բերման են ենթարկել Ասկերանի շրջանի 43-ամյա բնակիչ՝ Ա.Մ.-ին:

Ինչպես հայտնում են ԱՀ ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպանից թղթե փաթեթում հայտնաբերվել և վերցվել է 1.17 գրամ թմրանյութի նմանվող չորացված ու մանրացված բուսական զանգված:
 
Նույն օրը ՔՀ վարչության ծառայողները՝ համատեղ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով ժամը 14:50-ին զննության են ենթարկել Ասկերան քաղաքի 34-ամյա բնակիչ՝ Յ.Ա.-ի առանձնատան նկուղային հարկը, որտեղ հայտնաբերվել և վերցվել է 324 գրամ թմրանյութի նմանվող չորացված բուսական զանգված: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ոստիկանությանը կամովին հանձնել է տարբեր տեսակի ու տրամաչափի զինամթերք:

  • Կիսվել: