կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

 
Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

  • Կիսվել: