Հայաստանի ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով․ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին մասնակցել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախյան ֆորումի փակման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները, ընդգծել, որ նման նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու մոտեցումները: Հանրապետության նախագահն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները, թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով: Այդ համատեքստում Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
.jpg?exif_rotate=y&no_disposition=y&name=220522ApagaHaykakanyHimnadram%20(1).jpg&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiJ4RGJPYk9FaUtEaWh0WkZKVGxsa2NnPT0iLCJzaWRCYXNlNjQiOiI2aHEyWG9Wc1pmMldJSkh4NGhpckZ4TndwRDlTT2EzczhtSStYSHlzZnc1bkJLQ1AxWHQ2U3BXeDc2RmROWS96Ry9tTzdCNVQ2SWRxYkcyWUJac2hTWUw5SkQrT0J2YUZ2UlZ5c3VEMWwrUUNITzhrQzVlck5YUHpBVTlacnNrQjFzc1IxcENxdk4zWWJGNm9zRUZwa2c9PSIsImhtYWNCYXNlNjQiOiJscU8yajlxQ1NtcXJJUEZaSzY2TjBabDlwQmk4UUZvNmVtU0xJeU1KNGxvPSJ9)