ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահն ընդունել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

Արցախի նախագահն ընդունել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին:

Դավիթի չեմպիոնական տիտղոսը պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունն է:

Շնորհավորելով մեր շուշեցի չեմպիոնին՝ մաղթել եմ նորանոր նվաճումներ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: