ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ դպրոցականների համար կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ

Արցախի նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ դպրոցականների համար կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության նախաձեռնությամբ մայիսի 19-ից 29-ը ԱՀ շրջանների ու մայրաքաղաքի դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Դասընթացների անցկացման նպատակն էր երիտասարդ սերնդին ներկայացնել, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է իրարից տարբերվում կեղծ և իրական լրատվությունը, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները:

Դասընթացներին մասնակցել են շուրջ 1300 աշակերտներ Արցախի 59 համայնքների դպրոցներից: Այն կլինի շարունակական:

  • Կիսվել: