կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի մի շարք համայնքներում անցած տարում ջրագծեր են կառուցվել. ծրագիրը շարունակական է

Արցախի մի շարք համայնքներում անցած տարում ջրագծեր են կառուցվել. ծրագիրը շարունակական է

Ջրամատակարարման ոլորտում դրամաշնորհային ծրագրերով Թաղավարդում՝ 2, Կարմիր Շուկայում՝ 1, Մարտունիում 1(Ավոյի աղբյուր) ջրագիծ է կառուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` փետրվարի 4-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
 
«Իրականացվել են քյարիզների մաքրման աշխատանքներ՝ Եմիշճյան, Աշան և այլ համայնքներում: Ինչպես նաև ջրամատակարարման վիճակի ուսումնասիրություններ են կատարվել և նախահաշիվներ կազմվել Հաղորտի, Մուշկապատ, Լիսագոր, Ներքին Սզնեք, Լուսաձոր համայնքներում: Մաղավուզ, Ծովատեղ, Խերխան, Վերին Ճարտար, Ծմակահող, Շահմասուր, Գառնաքար համայնքներում ուսումնասիրվել են ջրամատակարարման պայմանները և ներկայացվել առաջարկություններ: 2022թ. կշարունակվեն համայնքներում ջրամատակարարման խնդիրների գնահատման ուղղությամբ աշխատանքները», - նշել է Հ. Խանումյանը:

  • Կիսվել: