հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի Մարտունու շրջանում խողովակաշարի փոխարինումից հետո  ավելի քան 4000 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով․ ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ մի քանի բնակավայրերի ջրով ապահովելու համար ջրատար կառուցելու ուղղությամբ: «Իրականացվում են Թաղավարդ բնակավայրում, ինչպես նաև հարակից բնակավայրերում խողովակաշարի անցկացման անվտանգության ապահովման միջոցառումներ։ Աշխատանքների ավարտից հետո բնակիչները կապահովվեն խմելու ջրով»։

Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են դիմել տեղի բնակիչները՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատար կայանն ու խողովակաշարը գտնվում են սահմանազատման գծի մոտ:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքը և իրականացրել պայթյունավտանգ իրերի որոնում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

 

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

  • Կիսվել: