շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի խորհրդարանում արտակարգ նիստը դեռ շարունակվում է՝ մարդիկ Վերածննդի հրապարակում սպասում են երկրի ճակատագրի վերաբերյալ որոշման

Արցախի խորհրդարանում արտակարգ նիստը դեռ շարունակվում է՝ մարդիկ Վերածննդի հրապարակում սպասում են երկրի ճակատագրի վերաբերյալ որոշման

Արցախի խորհրդարանում շարունակվում է շուրջ չորս ժամ առաջ սկսված ընդլայնված նիստը, որի ընթացքում ԱՀ իշխանությունները պետք է որոշեն երկրի հետագա ճակատագիրը և իրենց քայլերը։

Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ բազմություն է հավաքվել՝ մարդիկ անհամբեր սպասում են, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները իրենց ու երկրի ճակատագրի վերաբերյալ։
 
Քիչ առաջ խորհրդարանի շենքից դուրս եկավ ԱՀ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսրանը և հայտարարեց, որ նիստը դեռ կշարումակվի, որքան ժամանակ՝ նա չմանրամասնեց։ Նա նաև մանրամասներ չհաղորդեց նիստի ընթացքից։
 
 
 
 

  • Կիսվել: