երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի կառավարությունը ներկայացնում է հարկային մարմնի էլեկ­տրոնային համակարգի խափանումների դեպքում հարկային հաշիվների դուրսգրման կարգը

Արցախի կառավարությունը ներկայացնում է հարկային մարմնի էլեկ­տրոնային համակարգի խափանումների դեպքում հարկային հաշիվների դուրսգրման կարգը

Արցախի տեղեկատվական շտաբը ի գիտություն հարկ վճ­արողների՝ տեղեկացնում է, որ հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակար­գի (online.tax.nk.am­/invoice) խափանումնե­րի պատճառով հարկային հաշիվներ դուրս գրել­ու անհնարինության դե­պքերում՝ համաձայն Ար­ցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 18­-ի N 767-Ն որոշման,​ ապրանքի մատակարարո­ւմը (առաքումը, տեղափ­ոխումը) պարտադիր կար­գով իրականացվում է թղթային կրիչի վրա լրա­ցված և հարկ վճարողի կողմից վավերացված (ս­տորագրված և կնիքի առ­կայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթ­երով, որոնք պետք է պարունակեն «Ավելացված աժեքի հարկի​ մասին» օրենքի 20-րդ հոդվա­ծին համապատասխան հար­կային հաշվում ներառվ­ող տվյալները՝ բացառո­ւթյամբ հարկային հաշվի սերիայի և համարի:​

Էլեկտրոնային համակար­գի խափանումը վերացվե­լուց հետո հարկ վճարո­ղը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ըն­թացքում նախկինում դո­ւրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փո­խարեն էլեկտրոնային եղանակով դուրս​ գրել հարկային հաշիվ, որտ­եղ «Լրացուցիչ տվյալն­եր (պայմաններ)» դաշտ­ում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րո­պեն, ժամը, օրը, ամիս­ը, տարին), այնուհետև էլեկտրոնային ստորագ­րությամբ վավերացնել այն։
Հիշեցնենք, որ Ադրբեջ­անի կողմից Արցախի Հա­նրապետության շրջափակ­մամբ պայմանավորված առաջացած էներգետիկ ճգ­նաժամի պայմաններում պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգերը ոչ աշխա­տանքային օրերին և ժա­մերին գործում են​ խափանումներով։​

Կից ներկայացվում է ԱՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 767-Ն որոշմա­նը կարող եք ծանոթանա­լ​ ստորև:

  • Կիսվել: