ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից մայիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մովսես Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 

Խափանման միջոց է ընտրվել կալանք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: