Արցախի Հովսեփավան համայնքում շարունակվում է տեղահանված բնակիչների համար թաղամասի կառուցապատումը
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նախատեսված առաջին թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Թաղամասում, որը ըստ նախագծի կունենա 92 բնակելի տուն, ներկայումս շարունակվում են ակտիվ շինաշխատանքներ ընթանալ։ Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվում են, իսկ մյուսներում դեռ ընթացքի մեջ են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3, 4 և 5 սենյականոց։

Թաղամասի կառուցումն իրագործվում է բարեգործական միջոցներով։

Կառուցապատումը իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։
Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցվել մինչև հաջորդ տարեվերջ»,- նշված է գրառման մեջ։