հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի հարցում  ՀՀ և ԼՂՀ իշխանություննների դիրքորոշումները նույնն են՝ ոչ մի թիզ հող․ Արայիկ Հարությունյան

Արցախի հարցում ՀՀ և ԼՂՀ իշխանություննների դիրքորոշումները նույնն են՝ ոչ մի թիզ հող․ Արայիկ Հարությունյան

Այսօր Շուշիում մեկնարկած «Ազատ հայրենիք» կուսակցության համաժողովի ժամանակ, կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում խոսելով  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունների և իրենց դիրքորոշումն այս հարցում չի տարբերվում։

«Մեր ծրագրերը դիրքորոշումը, մտածելակերպը ստորակետ անգամ չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից: Հող հանձնող իշխանություն չկա Հայաստանում, հակառակը` հող պահելու ցանկությունը կա, և ազատագրված տարածքների և Արցախի զարգացման համատեղ ծրագիր ենք մշակելու հետագայում։ Մենք ոչ մի սանտիմետր հող մենք պատրաստ չենք տալու, սակայն ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության, կայունության բանակցել»,- ասաց նա։

Իր խոսքում Հարությունյանն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունենքրին։ Նա նշեց, որ մադրիդյան սկզբունքներն իրենց համար ընդունելի չեն ։ «Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին Մարդիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարկվել է, և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի՛ լինելու դա»,- իր խոսքում շեշտեց նա։

Մինսկի խմբի հանդիպումների մասին էլ ասաց, որ Հայաստանի իշխանություններն այս փուլում շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և հակառակորդի հետ, սակայն ոչ մի բանակցություն չկա։ «Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝ առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո, անպայման, միանալու է Արցախը: Առանց Արցախի բանակցություններ չի կարող տեղի ունենալ, իսկ հանդիպումներ՝ ինչքան ասես թող լինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: