հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արցախի հարավային շրջաններում իրականացված որոնոումների արդյունքում հայտնաբերվել է 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում իրականացված որոնոումների արդյունքում հայտնաբերվել է 2 աճյուն

Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թվականի  հուլիսի 1-ը, Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

  • Կիսվել: