ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի հանրային տրանսպորտը համալրել է տասը նոր ավտոբուսներով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Կարո Աբրահամյանն ասել է, որ ավտոբուսները տրամադրվել են 2021 թվականի վերջին:

«Դրանք արդեն շահագործվում են՝ ապահովելով ուղևորների անխափան երթևեկությունը: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ստեփանակերտ-Քռասնի, Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Մարտունի-Կարմիր շուկա, Ստեփանակերտ-Դաշուշեն ուղղություններով»,- նշել է Կ. Աբրահամյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ ամեն կիրակի օր՝ ժամը 08:30-ին, Ստեփանակերտի ավտոկայանից  ավտոբուս կմեկնի դեպի Ամարասի վանական համալիր:

  • Կիսվել: