ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի հանրային հեռուստաընկերությունը Վերածննդի հրապարակից արտակարգ ռեժիմով ներկայացնելու է ստեղծված ծանր իրավիճակը

Արցախի հանրային հեռուստաընկերությունը Վերածննդի հրապարակից արտակարգ ռեժիմով ներկայացնելու է ստեղծված ծանր իրավիճակը

Արցախի հանրային հեռուստաընկերությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրել է հատուկ տաղավար, որտեղից ուղիղ եթերում ամեն օր արտակարգ ռեժիմով ներկայացնելու է Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Լրագրողական համայնքին կոչ ենք անում ակտիվ հետեւել այդ եթերներին եւ հնարավորինս լայն ու բազմալեզու տարածում ապահովել ներկայացվող հարցազրույցներում եւ ռեպորտաժներում տեղ գտած փաստերը։

Ուղիղ եթերներին կարող եք հետեւել Արցախի հանրային հեռուստատեսության եւ Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջերով։ Եթերաժամի, թեմաների եւ հյուրերի մասին նախօրոք կներկայացնենք։

Նշենք նաեւ, որ ծրագիրը կմեկնարկի այսօր. ժամը 17:00-ին եւ 19:00-ին կարող եք հետեւել Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանի եւ ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ հարցազրույցներին»,-ասվում է տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

  • Կիսվել: