ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի առողջապահության նախարարը յուրաքանչյուր հինգշաբթի  քաղաքացիների ընդունելություն կիրականացնի

Արցախի առողջապահության նախարարը յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիների ընդունելություն կիրականացնի

Յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն՝ ժամը 14։00 -ից մինչև 16։00 ներառյալ։ 

 Այս մասին իրազեկում են ԱՀ Առողջապահության նախարարությունից` հավելելով, որ ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել 047-96-35-65 հեռախոսահամարին և նախապես ներկայացնել խնդիրը։  

Քաղաքացին ընդունելությանը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։

  • Կիսվել: