հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսում

Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսում

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգարծական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկանում է Արցախի  ԱԳՆ-ն։

Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։

Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։

Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց  պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 16 people, people sitting, people standing and indoor

May be an image of 20 people, people sitting, people standing and indoor

  • Կիսվել: