շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջել են վերականգնել արցախցի երեխաների կրթության իրավունքը

Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջել են վերականգնել արցախցի երեխաների կրթության իրավունքը

Այսօր Հայաստանում գտնվող արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա են իրականացրել, որի ժամանակ կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 16-ի նիստի հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև։

Ակցիայի մասնակիցների նպատակն էր միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների անհապաղ վերականգնման հարցի վրա՝ հաշվի առնելով այն, որ Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով արդեն 9 ամիս արցախցի շուրջ 30 հազար երեխա ոչ միայն սննդի խնդիր ունի, այլև զրկված է հիմնարար իրավունքներից և ազատություններից, այդ թվում՝ կրթական:

 

 

  • Կիսվել: