շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ակտիվիստ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը։

«Մենք կտրականապես դեմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝լինի դա «հումանիտար օգնություն» թե շատ էժան գներով առևտուր։ Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ և Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Մայր Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը, իսկ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում ենք պահանջում հումանիտար օդային միջանցքի տրամադրումը»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը առաջարկել էր Արցախ հումանիտար բեռներ ուղարկել Աղդամի ճանապարհով՝ այսինքն իր տարածքով, ինչը ողջունել էր ԵՄ քարտուղար Շառլ Միշելը։

 
 

 

  • Կիսվել: