ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախցիները 100 տոկոսով պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան

Արցախցիները 100 տոկոսով պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան

Արցախիները 100 տոկոսով պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը, սա ոգեւորիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի «Անվտանգության եւ զարգացման ճակատի»։ համակարգող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ես ինձ պատասխանատու եմ զգում այն ​​հավատի համար, որ մարդիկ ունեն իմ հանդեպ, դա զգում եմ ամեն օր։ Փրկչի կամ պաշտոնի հարց չէ, այլ հայրենիքի ապագան որոշելու խնդիր»,- ասաց նա։

Վարդանյանը կարծում է, որ Արցախից իր հեռանալը լուրջ հիասթափության կհանգեցնի։

Ըստ նրա՝ խնդիր է դրված մարդկանց հանել լեթարգիական քնից։

«Մենք պետք է բարդ ճանապարհ անցնենք, բայց այդ ճանապարհը մենք պետք է միասին անցնենք։ Արցախում վստահության լուրջ պակաս է նկատվում։ Հարկավոր է վերականգնել կամքը, ոգին, երազանքի նկատմամբ հավատը։ 1998 թվականին նույնպես կոնկրետ ծարգիր չկար, բայց կար գաղափար եւ ոգեւորություն, որոնք միավորում էին մարդկանց։ Դրա հետ մեկտեղ, չնայած շւջափակմանը, սովորական արցախցիների մոտ ես պայքարելու կամք եմ տեսնում», – ընդգծեց նա։

  • Կիսվել: