շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան

Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան

Միջազգային հանրությունը  համապատասխան լրջությամբ չի վեաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին: Այս մասին, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև  անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։

«Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ.Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանն ասաց. «Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին, այնպես էլ  իրավունքների  ավելի լայն շրջանակին վերաբերող հարցերին, որոնցից է նաև  վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»։

Հարցին՝ արցախցին կկռվի՞ Տավուշի համար, նա պատասխանեց. «Կարծում եմ, այո»։

Նշենք, որ արցախցիներն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։

  • Կիսվել: