երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի մարզիկը եվրոպայի բռնցքամարտի առաջնության առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին

Արցախցի մարզիկը եվրոպայի բռնցքամարտի առաջնության առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին

Հուլիսի 1-12-ը Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի անդամ,Արցախցի Էրիկ Առստամյանն իր երկրորդ հաղթանակը ունեցավ Ռումինիան ներկայացնող մարզիկի հետ պայքարում:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչությունից: «Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում: 1/4 եզրափակչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը: Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ»,- հաղորդեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի վարչությունից:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: