կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները․ Հուսով եմ՝ սա նույնպես կհաղթահարի․ թուրք լրագրող

Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները․ Հուսով եմ՝ սա նույնպես կհաղթահարի․ թուրք լրագրող

Ժամանակավորապես Իսրայելում բնակվող թուրք լրագրող Ուզեյ Բուլութը անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ ադրբեջանական շրջափակումը որակելով «անտանելի»։

«Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով պայքարել է իր նախնիների հայրենիքի պահպանման համար, ավելի է անտանելի դարձնում ադրբեջանական շրջափակումը:

Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք սա նույնպես կհաղթահարի »,- գրել է նա Թվիթերում:

  • Կիսվել: