չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գոհունակությամբ արձանագրում ենք՝ օտարերկրյա քաղաքական օղակների ներկայացուցիչներ հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը․ Բաբայան

Գոհունակությամբ արձանագրում ենք՝ օտարերկրյա քաղաքական օղակների ներկայացուցիչներ հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը․ Բաբայան

Գոհունակությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիա/յից, Ռուսաստան/ից, Ավստրալիա/յից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։ Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ։ Ցավոք սրտի, նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական #ագրեսիայի կապակցությամբ"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: