ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել

Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար:

Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում:

Նախագահը կարևորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: