շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ-ում և Սփյուռքում ապրող հայությանը

Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ-ում և Սփյուռքում ապրող հայությանը

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ ակտիվ ու վճռական կերպով ապացուցել, որ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս և շարունակում եք տեր կանգնել հայոց միասնական հայրենիքի այս կարևորագույն կտորին:

Այս մասին մայիսի 23-ին, հանրությանն ուղղված իր ուղերձում ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ավելոցնելով, որ վերջիվերջո, Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ իր բացառիկ նշանակությամբ թե՛ հայոց պետականության և թե՛ հայ ազգի համար:

«Հայաստանի ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության տերը, և ինքն էլ պետք է վճռի նման համազգային ու կարևորագույն նշանակության հարցերը»,- իր ուղերձում ընդգծել է Հարությունյանը:

Դիմելով Սփյուռքում ապրող հայությանը՝ ԱՀ Նախագաը նշել է, որ պետք է թոթափել հիասթափության, անզորության ու անտարբերության զգացողությունը և քաղաքացիության երկրների կառավարություններից ու Հայաստանի Հանրապետությունից պահանջել գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ:

«Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ անհատ ու կառույց բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեն աջակցելու Արցախին և զսպելու ադրբեջանական հանցավոր գործողությունները: Սփյուռքն ունի չիրացված հսկայական ներուժ, որն ի զորու է լրջագույն հաջողություններ ապահովել Հայրենիքի համար ճակատագրական հարցերում»,- ասել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: