ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով

Արցախի նախագահն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով։ Այս մասին  տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով:

Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:

Սպասում եմ բոլորիդ...»։

  • Կիսվել: