շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից». փաստաբան Ալով Սաֆարալիև

«Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից». փաստաբան Ալով Սաֆարալիև

՛՛Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից՛՛։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ՛՛նա գիրք է խնդրել, տրամադրել են, կապ է հաստատել նաև ընտանիքի հետ՛՛:

Փաստաբանը վստահեցրել է, որ ինքը ՛՛ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար՛՛:

՛՛Միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ չի հանդիպել նրա հետ՛՛,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարվել ու Բաքու է տարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: Այնտեղ նրան կալանավորել են, տրամադրել փաստաբան:

Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 9 հոդվածներով, այդ թվում նաև ՛՛մաքսանենգություն, ահաբեկչության ֆինանսավորում՛՛, ինչպես նաև ՛՛հրթիռներով Գյանջա քաղաքի ու Բարդայի շրջանի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորում՛՛ և այլն։

Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով,  և սպառնում է ցմահ ազատազրկում:

 

  • Կիսվել: