կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան

Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան

Շուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում. «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։ Այս մասին Facebook-ի իր էձջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց...

Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։

Չե՞ք պատկերացնում... Իհարկե' չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։

Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք . «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը »։

Անիմաստ չէ, դուրս եկե՛ք  ճնշենք այս անտարբերությունը։

Այսօր ժամը 19։00 ին Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»։

  • Կիսվել: