շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Առաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը: Այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը և ապրանքների վաճառք են իրականացրել առավելագույն թույլատրելիից բարձր գնով, զրկվելու են պետական աջակցությունից:
 
Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, տնտեսական գործունեությանն առնչվող պետական բոլոր ծրագրերն այսուհետ կառուցվելու են՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի բարեխղճությունը, օրինապաշտությունը, պատշաճ հարկատու լինելու հանգամանքը: Նույնիսկ այս դժվարագույն շրջանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր շարունակում են մնալ կարգապահ և օրինապաշտ, պետությունը պետք է գնահատի նրանց»,- ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: